Рубрика: Без рубрики

 

.1
.4
.7
.12
.8
.7
.1
.16
.2
.6
.9
.17
.18
.11
.16
.1
.2
.9
.12
.8
.3
.1
.12
.7
.8
.6
.21
.12
.13
.20
.1
.2
.3
.6
.4
.8
.9
.21
.7
.9
.2
.18
.12
.17
.16
.3
.2
.4
.9
.6
.2
.4
.12
.7
.9
.8
.24
.14
.14
.17
.3
.5
.4
.12
.4
.2
.3
.9
.9
.8
.7
.24
.14
.15
.16
.1
.9
.2
.12
.7
.3
.6
.16
.8
.5
.4
.17
.18
.11
.16
.2
.1
.9
.12
.7
.3
.2
.12
.7
.9
.5
.21
.12
.13
.20
.1
.3
.2
.6
.8
.4
.9
.21
.7
.9
.2
.18
.12
.17
.16
.1
.3
.5
.9
.6
.2
.4
.12
.9
.8
.7
.24
.14
.14
.17
.6
.4
.2
.12
.4
.2
.3
.9
.8
.9
.7
.24
.14
.15
.16
.6
.5
.1
.12
.8
.5
.3
.16
.7
.6
.4
.17
.18
.11
.16
.2
.1
.9
.12
.7
.4
.1
.12
.7
.8
.6
.21
.12
.13
.20
.2
.3
.1
.6
.5
.7
.9
.21
.7
.6
.5
.18
.12
.17
.16
.3
.4
.2
.9
.4
.5
.3
.12
.9
.7
.8
.24
.14
.14
.17
.4
.5
.3
.12
.2
.4
.5
.9
.9
.7
.8
.24
.14
.15

 

.16
Реклама
Рубрика: Без рубрики

Արա Հարութունյան

Արա Հարությունյանը ծնվել է Երևանում երաժշտի ընտանիքում: 1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը1954 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1955–1966 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1974 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում1988 թվականից՝ պրոֆեսոր։ 1977թվականից ՀԽՍՀ նկարիչների միության անդամ։ 1988 թվականից Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։

Գրաֆիկական և պլաստիկ արտահայտչամիջոցներով Արա Հարությունյանը ստեղծել է մոնումենտալ ձևերի մեջ ընդհանրացված կերպարներ։

Արա Հարությունյանն առաջիններից է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել քանդակագործությանճարտարապետությանբնապատկերի տարածական համալիրներ (Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի մուտքի հարթաքանդակները, 1966Գաբրիել Աունդուկյանի հուշարձանը1972, «Հուշկապարիկ» բարձրաքանդակը, 1976, երեքն էլ՝ տուֆ, Երևան), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր (1968, տուֆ, բազալտ, Արմավիրի մարզ

Հեղինակ է նաև հասարակական շենքերի՝ թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների (Էրեբունի թանգարան, հարավային (Առյուծի որս) և հյուսիսային (Խալդ աստված) ճակատներ, 1968տուֆ)։ Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ։ 1961: Բարձրաքանդակներ։ Երևան։ Պայքար առյուծի հետ։ Բազալտ։ 300х300 Աղվեսներ։ Բազալտ։ 100х200

Արա Հարությունյանի գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահումՏրետյակովյան պատկերասրահումԱրևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Ռուսական արվեստի (Սանկտ Պետերբուրգ) թանգարաններում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (19631982), Մոսկվայում (19831995)[1][2][3]:

images (7).jpgimages (6).jpgimages (5).jpg

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտալ քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրող Մուրացանի հուշարձան-կիսանդրին։ 1955: Ճարտարապետ՝ Ֆենիքս ԴարբինյանԲրոնզբազալտ: Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 220: Տեղադրված է Երևանի Մուրացանի անվան դպրոցի մոտ։
  • «Կոմիտասի մահարձան» (1955, բրոնզ, գրանիտ, Երևան, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն)
  • Վ.Գ. Բելինսկու հուշարձան-կիսանդրին: 1957: Ճարտարապետ Ֆենիքս Դարբինյան։ Բրոնզ, գրանիտ։ Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 225: Տեղադրված է Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան դպրոցի մոտ։
  • Գրող Շիրվանզադեի հուշարձան-կիսանդրին: 1958: Ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան։ Բրոնզ, բազալտ։ Կիսանդրու բարձրությունը՝ 90, պատվանդանը՝ 330: Տեղադրված է Երևանի Շիրվանզադեի անվան դպրոցիմոտ։
  • Գնդապետ Սիմոն Զաքյանի հուշարձան-կիսանդրին։ Տեղադրված է Երևանում։
  • «Գեղարդի առյուծը»: Դեկորատիվ քանդակ։ Կոփածո պղինձ, բազալտ։ Բարձրությունը 400: 1958: Տեղադրված է Գեղարդ տանող ճանապարհին, Հայաստան։
  • 1920 թ. Զանգեզուրի ազատագրության համար զոհված հերոսների հուշարձան։ 1960: Ճարտարապետ Վ. Սարգսյան։ Բազալտ։ Բարձրությունը 500: Տեղադրված է Գորիս քաղաքում, Հայաստան։
  • Պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի հուշարձանը։ 1960: Ճարտարապետ Ա. Ալեքսանյան։ Բազալտ։ Բարձրությունը 300: Տեղադրված է Գորիս քաղաքում, Հայաստան։
  • Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատ։ 1961: Բարձրաքանդակներ։ Երևան։
  • «Պայքար առյուծի հետ»: Բազալտ։ 300х300
  • «Աղվեսներ»: Բազալտ։ 100х200
  • Մեծ հայրենականի տարիներին Սևաստոպոլի ազատագրության համար զոհված 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշարձան։ 1961: Ճարտարապետ Դ. Թորոսյան։ Կոփածո պղինձ, գրանիտ։ Բարձրությունը 1100: Տեղադրված է Սևաստոպոլի մերձակայքում։ Ղրիմ։
  • «Արշալույս»: Պատկերաքանդակ։ 1963: Ալյումին, քանդակադրոշմ։ Բարձրությունը 440: Տեղադրված է Երևան-Սևան մայրուղում։
  • Սայաթ-Նովայի հուշաղբյուրը: 1963. Ճարտարապետ Էդուարդ Սարապյան: Մարմար։ 300х375х400: Տեղադրված է Երևանում։
  • «Հայ և էստոնացի ժողովուրդների բարեկամություն» հուշարձան-աղբյուր։ 1964. Տուֆ։ Բարձրությունը 450: Տեղադրված է Երևանում։
  • «Երևանի և Կարարայի բարեկամություն» հուշարձան-աղբյուր։ 1964: Տուֆ: Բարձրությունը՝ 300: Կարարա, (Իտալիա)
  • 1915 թ. Հայոց Եղեռնի զոհերի հուշարձան-աղբյուր: 1965: Բազալտ։ Բարձրությունը 240: Տեղադրված է Երևանում։
  • «Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի» (1965, Էջմիածին)
  • «Վահագն Վիշապաքաղ»: 1965: Տուֆ։ Բարձրությունը 1100: Երևանի հյուսիսային մուտք։
  • «Արծիվ- շինարարը»: 1966: Պղինձ, քանդակադրոշմ, տուֆ։ Բարձրությունը 1500: Երևանի հարավային մուտք։
  • «Վահագնի պայքարը վիշապի հետ»: 1966: Ալյումին, քանդակադրոշմ, բազալտ։ Բարձրությունը 1100: Տեղադրված է Կապան քաղաքի մուտքին։ Հայաստան։
  • Գաբրիել Սունդուկյանի անվան Հայկական ակադեմիական դրամատիկական թատրոնի քանդակային անսամբլ։ Ճարտարապետներ՝ Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան, կոնստրուկտոր Ռ. Բադալյան։ 1966-1967 թթ.: Երևան։
  • Ճակատամաս։ 1966: Հարթաքանդակ։ 500х1400
  • Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը: 1972: Տուֆ։ Գլխի բարձրությունը՝ 170, պատվանդանի բարձրությունը՝ 295:
  • Հուշկապարիկ («Սիրին»)։ 1976: Տուֆ, բազալտ։ Հարթաքանդակ։ 146х168: Ճարտարապետական լուծումը՝ Ա. Հարությունյանի։
  • Հուշակոթող «Մայր Հայաստան»: 1967: Պատկերաքանդակ, պղինձ, քանդակադրոշմ, տուֆ: Բարձրությունը 2200: Տեղադրված է Երևանի Հաղթանակի զբոսայգում[4]:
  • «Սարդարապատի Ճակատամարտը» ճարտարապետա-հուշարձանային համալիր: 1968: Համահեղինակներ՝ Ս.Մանասյան, Ա.Շահինյան: Ճարտարապետ՝ Ռ. Իսրաելյան Տուֆ: Հայաստան:
    • Զանգակատուն: Բարձրությունը 3500:
    • Ցուլեր: Բարձրությունը 800:
    • Արծիվներ: Բարձրությունը 400:
    • Հաղթանակի պատը: 700х5400:
  • «Էրեբունի» թանգարան: 1968-1969: Ճարտարապետներ՝ Շ. Ազատյան, Բաղդասար Արզումանյան: Տուֆ: 770х2500: Երևան:
    • Գլխավոր ճակատ: «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները»:
    • Հարավային ճակատ։ «Այուծաորս»:
    • Հյուսիսային ճակատ։ «Խալդ աստվածը»:
  • Բանաստեղծ Հակոբ Հակոբյանի հուշարձանը։ 1969: Բրոնզ, տուֆ։ Բարձրությունը 360: Տեղադրված է Կիրովի անվան Մշակույթի տան դիմաց։ Երևան։
  • «Բերրիություն»: Դեկորատիվ քանդակ։ 1974: Տուֆ։ Բարձրությունը 370: Տեղադրված է Քիշինևի Բարեկամության այգում։
  • Մուսա լեռան հերոսների հուշարձանը: 1975: Տուֆ։ Բարձրությունը 1800: Տեղադրված է Էջմիածնի շրջանի Մուսալեռ գյուղում։ Հայաստան։
  • Վ.Ի.Լենինի հուշարձանը։ 1977: Ճարտարապետ Ա .Ադամյան։ Տուֆ։ Բարձրությունը 1200: Երևան։ Ապամոնտաժված է։
  • «Մուսա»: Դեկորատիվ քանդակ։ 1978: Ճարտարապետ Ռ. Բադալյան։ Պղինձ, քանդակադրոշմ։ Բարձրությունը 150: Երևանի Ժուռնալիստի տուն։
  • Միսակ Մանուշյանի հուշարձանը։ 1978: Բրոնզ, տուֆ։ Բարձրությունը 280: Տեղադրված է Փարիզում ( Իվրի արվարձան )
  • Ստեփան Շահումյանի հուշարձանը: 1978: Բազալտ։ Բարձրությունը 550: Տեղադրված է Ստեփանավան քաղաքում։ Հայաստան։
  • Հրազդանի միկրոշրջանի Մշակույթի տան ճակատամասի քանդակազարդումը։ 1979: Տուֆ։ Հայաստան։
  • «Փառք աշխատանքին» հուշարձան։ 1982: Չուգուն, գրանիտ։ Բարձրությունը 11մ։ Երևան։ Ապամոնտաժվել է 1997 թ.:
  • Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կիսանդրին։ 1982: Բրոնզ։ Բարձրությունը 265: Բաթումի։
  • Կոմիտասի հուշարձանը: 1988: Բրոնզ։ Տեղադրված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիհարակից այգում։
  • Ֆիլիպինների նախագահ Կորասոն Ակինոյի դիմաքանդակը։ 1988: Բրոնզ։ Տեղադրված է Մանիլայի Մալականյան պալատում։ Ֆիլիպիններ:
  • Երաժիշտ Զարե Սահակյանցի դիմաքանդակը։ Բրոնզ։ Տեղադրված է Աբովյան քաղաքի Զարե Սահակյանցի անվան Մանկական երաժշտական դպրոցում։ Հայաստան։

Հաստոցային քանդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսանողուհու դիմաքանդակը։ Բրոնզ։ 1954: 52х30х30. Վանաձորի կերպարվեստի թանգարան։
  • Կոմիտաս։ Մարմար։ 1954: 54x47x30. Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Բանաստեղծ Հակոբ Հակոբյանը։ Մարմար։ 1956: 56х100х50: 1956 Մանուկ Աբեղյանի թանգարան։ Երևան։
  • Իդա Կարի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1957: 36×26х26.
  • Կնոջ դիմաքանդակը։ Պղինձ, քանդակադրոշմ։ 1962:29х31х31
  • Պատանեկություն։ Տերրակոտա։ 1962.123х60х40: Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Պատանեկություն։ Ներկած գիպս։ 121х57х35: Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռ. Իսրայելյանի դիմաքանդակը։ 1970: Տուֆ։ 21х43х30: Վանաձորի կերպարվեստի թանգարան։
  • Երկիր Նաիրի։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1970: 55х53х35: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Բերրիություն։ Բրոնզ։ 1970, 50х15х10: Վանաձորի կերպարվեստի թանգարան։
  • Կոմիտաս /գլուխ/: Մարմար։ 1972, Երգչախմբային ընկերության նախասրահ։ Երևան։
  • Կոմիտաս։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1972, Երգչախմբային ընկերություն։ Երևան։
  • Կոմիտաս։ Պատկերաքանդակ։ Բրոնզ։ 1972, 63х16х13, Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Գաբրիել Սունդուկյան։ Գլուխը։ Բրոնզ։1972, 45х45х48, Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի նախասրահ։ Երևան։
  • Բեմադրիչ Վարդան Աճեմյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1974, 34х25х30, Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Խորհրդային միության հերոս, փորձարկող-օդաչու Ռ. Կապրիելյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1975, 50х55х40, ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников ): Մոսկվա։
  • Հռիփսիմե, բրոնզ, 1976, 33х18х18
  • Ֆրանց Վերֆել։ Գլուխը։ Գիպս։ 1976: Մուսա լեռան ճարտարապետա-հուշարձանային համալիրի թանգարան։ Էջմիածնի շրջան։ Հայաստան։
  • Կոմիտաս։ Բրոնզ, 25х25х28, Կոմիտասի թանգարան,Երևան։
  • Գլադիատորը։ Բրոնզ։ 1977, 30х46х10:
  • Աղոթք (Աղերս)։ Բրոնզ և քար։ 1977: 58х25х25. ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников), Մոսկվա։
  • Կոմիտաս։ Բրոնզ։ Գլուխը։ 1977, 33х25х25: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
  • Մտածողը։ Բրոնզ։ 1978, 68х58х48, Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
  • Հետերա։ Պատկերաքանդակ։ 1978, բրոնզ, 60х24х12
  • Հաղթողը։ Բրոնզ։ 1978, 74х39х16, Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Անիի կործանումը։ Բրոնզ։ 1978, 23х40х20: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Դստեր՝ Սուսաննայի դիմաքանդակը։ Մարմար։ 1978, 46х46х30: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников) : Մոսկվա։
  • Կանչ։ Բրոնզ, 1978, 55х74х30: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Հայկական ԽՍՀ ժողովրդական դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի դիմաքանդակը։ 1979: Բրոնզ։ 1979, 36х22х36: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ, Մոսկվա։
  • Ռուզանի դիմաքանդակը։ Տերրակոտա։ 1980, 33х23х23:
  • Բժիշկ Կ. Ղարագուլյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1980:36х33х30:
  • Գ. Լիլոյանի դիմաքանդակը։ 1980: Բրոնզ։ 1980: 36х21х30:
  • Լ. Ներսիսյանի դիմաքանդակը։ 1980: Բրոնզ։ 35х25х30:
  • Երգչուհի Լուսինե Զաքարյանի դիմաքանդակը։ Մարմար։ 1980: 41х50х30
  • Խաղողագործը։ Բրոնզ։ 1978: 37,5х15х19. Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Պաղեստինցի քանդակագործ Մունա Սաուդիի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1982: 48х29х32: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников) : Մոսկվա։
  • Հայկական ԽՍՀ ժողովրդական դերասան Ս. Սարգսյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1982: 36х25х29: Պետական Տրետյակովյան պատկերասրահի ֆոնդ։ Մոսկվա։
  • Բերրիություն։ 1983. Փայտ։
  • Բանաստեղծ Վահագն Դավթյանի դիմաքանդակը։ Բրոնզ։ 1983: 46х68х38:
  • Առատություն։ Բրոնզ։1983: 64х28х28:
  • Հույս։ Բրոնզ։ 1984:93х38х28:
  • Ակադեմիկոս Գ. Բրուտյանի դիմաքանդակը։ Մարմար։ 1984:40х58х29:
  • Կարա-Մուրզա։ Գիպս։ 45х160х40: Հայաստանի Ազգային պատկերասրահ։ Երևան։
  • Հացագործ Ադալյանը։ Ներկած գիպս։ 50х50х30: Հայաստանի Նկարիչների միություն։ Երևան։
  • Մեսրոպ Մաշտոց։ Գիպս։ 109х55х25: Բուժավայրերի և առողջարանների վարչություն։ Երևան։
  • Տրդատ ճարտարապետը։ Բրոնզ։ 1987: 79х24,5х34: ՆՄՄԿ (Международная Конфедерация Союзов Художников)։ Մոսկվա։
Рубрика: Без рубрики

Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրում ու ստեղծագործում է Ռուսաստանում, նախագծում ու տարբեր քաղաքներում կառուցում բազմաթիվ շինություններ։ 1919 թվականին տեղափոխվել է Երևան, 1921 թվականին՝ Իրան։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան, ծավալել բուռն ու եռանդուն աշխատանք։ Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ[2]։

Рубрика: Без рубрики

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ Հայրը՝ Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում։ Սարգիս Իսրայելյանը՝ Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարյանը ծնվել է Նախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն)։

Ռաֆայել Իսրայելյանը 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը։ 19261928 թվականներին սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ[1]։

19291932 թվականներին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող։

19321934 թվականներին սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում և 1934 թվականին ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացերը։ «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում։ 1936 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։

1934 թվանին ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ։

1936 թվականին տեղափոխվել է Երևան։

19361941 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թվականից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ։

Ռաֆայել Իսրայելյան, Արա Հարությունյան։

19411943 թվականներին աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող։ 19411963 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից՝ դոցենտ։

1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ճարտարապետների տանը։

Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում։

1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի։

1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող։

19491951 թվականներին աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող։

1950 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1950 թվականին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1951 թվականին Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։

19511973 թվականներին աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ։

1952 թվականին Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

1961 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1968 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման։

1969 թվականին կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում։ 1970 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման։

1973 թվականի սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր հուշարձան Երևանի օղակաձև այգում։

Երևան-Կարարա բարեկամության հուշաղբյուր, Իտալիա, Կարարա, տուֆ

Рубрика: հայրենագիտություն

Մարտիրոս Սարյան

Մարտիրոս Սարգսի Սարյան (փետրվարի 16 (28)1880Նոր ՆախիջևանՌուսաստան

_1-4″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;»>

-1″>[1]

— մայիսի 51972

_1-5″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;»>

-1″>[1]

_2-2″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;»>

-2″>[2]

_3-2″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;»>

-3″>[3]

_4-2″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;»>

-4″>[4]

_5-2″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;»>

-5″>[5]

ԵրևանՀԽՍՀԽՍՀՄ

_1-7″ class=»reference» style=»line-height: 1em; unicode-bidi: isolate; white-space: nowrap;»>

-1″>[1]

), հայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ (1945-1951)։